Аzatutyun.am. Եվրամիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է կատարել ինքնակամ որոշում, երեկ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը:
«Ես վերջերս Հայաստանում էի և չհանդիպեցի մեկին, ով կասեր, թե մենք ճնշում ենք մեր գործընկերներին` ընտրություն կատարել Արևելքի և Արևմուտքի միջև: Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ես նշեցի, որ Արևելյան գործընկերության ծրագիրը իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները և դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաև խրախուսել հարևան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները», – ասաց Ֆյուլեն:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում: