Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը տրանսպորտի գնի վերանայման հարցով քննարկում է հրավիրել

Հուլիս 23,2013 18:19

Tert.am.  Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ժամը 17։00-ից հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում, որին մասնակցում են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները. այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։

Նա, թեև հրավիրվածների ցուցակում չէր, բայց տեղյակ էր, որ քաղաքապետարանում մտահոգ են հարցի շուրջ և փորձում են լուծումներ գտնել, քանի որ, ինչպես նշեց Աստղիկ Գևորգյանը, հասկացել են, որ սեփականատերերի ներկայացրած տրանսպորտի գնի հաշվարկները «մի քիչ» չեն համապատասխանում քաղաքապետարանի հաշվարկներին։

«Իհարկե, համաձայն չեմ թանկացմանը, որովհետև դա սոցիալապես անապահով խավերի և ուսանողների համար ուղղակի հարված է, բայց հիմա քաղաքապետարանը մտահոգված է, և հենց հիմա քննարկվում է այդ հարցը, գուցե, արտահերթ նիստ հրավիրեն, տեսնենք ինչ լուծումներ կարող ենք գտնել։ Ավագանու անդամները բոլորն էլ մտահոգված են, պետք է քննարկել և իմանալ, թե ինչ պետք է անել»,- նշեց ՀՀԿ ավագանու անդամը։

Հարցին, թե առաջարկությունները վերաբերում են գումարի վերանայմա՞նը, այսինքն` 150 դրամը կրկին 100 դրամ դարձելուն, Աստղիկ Գևորգյանը պատասխանեց, որ առաջարկությունները տարբեր են։

«Պետք է ուղղակի հասկանալ, թե որն է կիրառելի, որը՝ ոչ։ Պետք է հասկանալ, թե որն է դյուրին իրականացնել, այնտեղ բոլորն էլ մտահոգ են, բայց հասկանում ենք, որ իրական վիճակը մարդկանց շատ ծանր է»,- նշեց նա։

Աստղիկ Գևորգյանը նշեց, որ իրենք նոր են հասկացել, որ գծի սեփականատերերի քաղաքապետարան ներկայացված հաշվարկները այդքան էլ համոզիչ չեն եղել։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ Tert.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031