Լրահոս
Օրվա լրահոսը

Дело. «Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել 2014թ.»

Հուլիս 23,2013 17:58

Այս տարի Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան կարող են նախաստորագրել, իսկ մյուս տարի ստորագրել Եվրոմիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր, ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը: Հայտնում է «Դելո» լրատվականը:

«Ազատ առևտրի մասին նախաստորագրելու համաձայնությունը Մոլդովայի, Վրաստանի և, հավանաբար, Հայաստանի հետ մենք կարող ենք ակնկալել մինչև Վիլնյուսի գագաթաժողովը: Այդժամ կփորձենք ստորագրել որքան հնարավոր է շուտ: Լավ կլիներ դա անել, քանի դեռ ԵՄ-ում գործում է այս հանձնաժողովը, – Բրյուսելից հեռախոսով «Բալթիկ նյուզ սերվիս»-ին Լինկյավիչյուսը ասել է երկուշաբթի երեկոյան:

Այժմյան Եվրահանձնաժողովի ժամկետը լրանում է մյուս տարվա երկրորդ կեսին:

Ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները Վրաստանն ավարտել է երկուշաբթի, Մոլդովան դա արել է ավելի շուտ, իսկ Հայաստանը հույս ունի ավարտել բանակցությունները մոտակա օրերին:

«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը կանցկացվի Նոյեմբերին, Վիլնյուսում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031