Դերասան Անդրանիկ Հարությունյանը, որը «Կարգին սերիալում» մարմնավորում է Հալալին՝ երեկվանից միացել է իրենց անձնական ավտոմեքենաներով մարդկանց անվճար տեղափոխողներին, եւ պայքարում է տրանսպորտի սակագնի թանկացման դեմ:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկն ասաց, որ երեկ քաղաքի տարբեր մասերում է եղել, սկսած Քանաքեռից, Մասիվից, եղել է Բանգլադեշում, Կոմիտասում, իսկ այսօր` կգնա Օպերայից- Բանգլադեշ ուղղությամբ:
–Ի՞նչ արդյունքի եք հասել:
– Երկու գծի տեր արդեն որոշել են, որ հին ուղեվարձով են երթեւեկելու: Եթե չեմ սխալվում՝ մեկը Սամվել Ալեքսանյանինն է, մյուսը` չգիտեմ անունը:
Կարդացեք նաև
–Իրե՞նք են հայտարարել այդ մասին:
Չէ, բայց ֆեյսբուքյան էջերում էր գրված:
–Ի՞նչքան եք շարունակելու ակցիան:
-Կոնկրետ թե ինչքան կլինի, ֆիքսված ժամանակ չկա: Իսկ եթե ինչ որ բան չլինի այս ամենից հետո, ուրեմն ինչ որ բան փչացել է այս երկրում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ