Հուլիսի 23-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումը, կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանը, Փարիզում բնակվող հայ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը և մյուսը հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնում էին մաեստրո, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի 62-ամյակը:
Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թ. ուսուցիչների ընտանիքում: 1967թ. ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1969 թ. ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան խմբավարական բաժին Լ.Չունգուրյանի դասարան, ավարտել 1974 թ-ին: Խմբավար Հարություն Թոփիկյանը ծառայում է իր սիրած գործին 39 տարի:
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, շնորհավորելով Հարություն Թոփիկյանի ծննդյան տարեդարձը, ներկայացրեց մաեստրոյի ստեղծագործական կյանքից մեկ հատված: Երջանիկ է համարում այն մարդկանց, ովքեր երգում են «Սեբաստացիներ» երգչախմբում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ասում է, որ անցած տարի Հ.Թոփիկյանի հետ միասին ծրագրով հանդես եկան, որն էլ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն էր, որի մասնակիցները դպրոցի ուսուցիչներն են. «Ունենք երգչախումբ, որ ոչ միայն համերգներ է տալիս, երգում է եկեղեցիներում, այլև վերջերս թողարկեց իր ձայնասկավառակը, որտեղ ներկայացված են եկեղեցական երգեր»:
Հարություն Թոփիկյանը Աստծուց շնորհակալություն է հայտնում, որ ունի սեր ու եռանդ, և մեծ ոգևորությամբ է աշխատում «Սեբաստացիներ» երգչախմբի հետ. «Ինձ համար սա հասարակական կարևոր գործ է: Այսօր մենք մշակութային խնդիր ունենք, և միայն քո սեփական աշխատանքն անելն ազնվորեն, կարծես թե քիչ է»:
Կարդացեք նաև
«Սեբաստացիներ» երգչախումբը դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ կատարեցին, Կոմիտասի երգացանկից մի քանի երգ: Ելույթով հանդես եկան դաշնակահար Արթուր Ահարոնյանը, և Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ