Լրահոս
Օրվա լրահոսը

Daily News. «Քըրք Քըրքորյանի նախկին կինն ու խորթ տղան հետ են վերցրել նրա խնամակալը դառնալու հայցը»

Հուլիս 23,2013 17:01

Քըրք Քըրքորյանի նախկին կինը և այլ ամուսնությունից նրա որդին հետ են վերցրել 96-ամյա միլիարդատերի խնամակալը դառնալու իրենց դատական հայցերը: Հայտնում է «Դեյլի նյուզ» թերթը:

Լոս Անջելեսի դատարանից հայտնել են, որ Լիզա Բոնդեր Քըրքորյանը իր դիմումը, որով պնդում էր, թե նրա նախկին ամուսինը չի կարող իր մասին հոգ տանել, հետ է վերցրել հինգշաբթի, իսկ նրա տղան՝ Թեյլոր Կրեյսը երկուշաբթի օրը:

Նրանց փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է փոխվել իր հաճախորդների որոշումը:

Քըրք Քըրքորյանի փաստաբան Մարգարեթ Լոդիզը դատարանում պնդում էր, որ Բոնդերը և Կրեյսը ուզում էին դառնալ Քըրքորյանի խնամակալները, որպեսզի ճնշում գործադրելով՝ կորզեն Բոնդերի դստեր՝ Կիրայի ալիմենտի ամսական 500 հազար դոլար վճարը: Բոնդերը պնդում է, որ Քըրք Քըրքորյանն է իր դստեր հայրը, վերջինս պնդում է, որ ինքը չէ, բայց նախկինում համաձայնել է ալիմենտ վճարել:

Քըրք Քըրքորյանը և Բոնդեր Քըրքորյանն ամուսնացել են 1999թ., ամուսնությունը տևել է չորս շաբաթ: 47-ամյա Բոնդերը պրոֆեսիոնալ թենիս խաղացող է եղել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031