Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանապարհավճարներով զարգացնո՞ւմ են զբոսաշրջությունը

Հուլիս 23,2013 16:09

 Դա դժգոհության տեղիք է տալիս

Ռուսաստանից եւ այլ երկրներից իրենց ավտոմեքենաներով Հայաստան ժամանողները մեզ բողոքել են, որ իրենք ստիպված են Հայաստանի մուտքին ճանապարհավճար մուծել՝ մոտ 22 հազար դրամ: Նրանց խոսքերով՝ այլ երկրների սահմանը հատելիս նման վճար չի կիրառվում:

Երբ ավարտվում է այդ վճարով սահմանված Հայաստանում գտնվելու ժամկետը, իսկ Հայաստան այցելածն ինչ-ինչ պատճառներով ստիպված է լինում ավելի երկար մնալ մեր երկրում, նա հարկադրված է լինում իր ավտոմեքենայով կրկին ներկայանալ սահմանային անցակետ եւ ճանապարհավճարի լրացուցիչ մուծում կատարել: Արտերկրի մեր հայրենակիցները, արտասահմանից հյուրերը դժգոհում են, որ զբոսաշրջությունը, որպես տնտեսության գերակա ուղղություն հռչակած Հայաստանի կառավարությունը դրանով չի խթանում զբոսաշրջությունը:

Այս խնդրի առնչությամբ զանգահարեցինք Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանին: Նա ասաց, որ կախված Հայաստան մտնող մեքենաների մակնիշից, Հայաստանում նրանց գտնվելու ժամկետից, ճանապարհավճարի գումարը տարբեր է; Մաքսակետի պետի խոսքերով՝ դա սահմանված է կառավարության որոշմամբ, որոշումն էլ փակցված է մաքսակետի պատին: Նա խորհուրդ տվեց մնացած հարցերով դիմել ՀՀ մաքսային ծառայության լրատվական ծառայություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031