Զորյան ինստիտուտը ներկայացնում է պրոֆեսոր Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն թարգմանությունը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը՝ նշելով, որ այն կարևոր գիրք է ցեղասպանության ժխտման դեմ պայքարի համար:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է եբրայերեն, 1995թ., այն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը հրեաների արձագանքին՝ մինչև Իսրայել պետության ստեղծումը:
Կանադայում հիմնված Զորյան ինստիտուտը, տեսնելով գրքի կարևորությունը, Աուրոնին 1995թ. հրավիրել էր Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության խնդիրները» միջազգային գիտաժողովին:
Յաիր Աուրոնը նաև Զորյան ինստիտուտի տնօրենների ակադեմիական խորհրդի անդամ է և Իսրայելում Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնող կարևոր գործիչներից է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ