Այս օրերին Քաջարան քաղաքը վերածվել է հսկա ճամբարի:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, երեք հերթափոխով հանգստանում է 750 եւ ավելի երեխա: Ջոկատավարները հայտնեցին, որ ճամբարը երեխաներին ոչ միայն մտերմացնում է, այլեւ դարձնում է ավելի կարգապահ, պատասխանատու, միմյանց հանդեպ հոգատար:
Բացի հանգստանալուց ու ուրախ ժամանց անցկացնելուց, երեխաները նաեւ փորձում են իրենց ուժերով օգնել մեծահասակ միայնակ տատիկ-պապիկներին: Մեր այցելության պահին, երեխաները վաճառեցին իրենց ձեռքի աշխատանքները ու հավաքված 70 000 եւ ավելի գումարով սնունդ գնեցին մի քանի միայնակ թոշակառուի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև