Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարները ամոթանք էին տալիս վարչապետին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 23,2013 16:01
PrevPhoto
NextPhoto

Այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները, երբ քաղաքապետարանի մոտից շարժվում էին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որոշեցին ճանապարհին կանգ առնել կառավարության շենքի մոտ եւ ամոթանք տալ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նրանք այսօրվա վիճակի համար մեղադրում էին կառավարությանն ու իր վարած քաղաքականությանը. <Հերիք եղավ, բոլ եղավ, ե՞րբ եք պատասխան տալու: Տիգրա՛ն, հեռացի՛ր>:

Ակտիվիստներից մեկը ամոթանքներից բացի բղավեց՝ <Թու քո վրա>, սակայն մյուս մասնակիցները նրան կարգի հրավիրեցին՝ կոչ անելով նման արտահայտություններ չանել: Ակտիվիստի բացատրելով՝ Տիգրան Սարգսյանը թքել է մեր ողջ ժողովրդի վրա, հիմա ինչի՞ է ամոթ, որ մենք ենք թքում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031