Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շարքային ոստիկանները «через не могу» հրաման են կատարում». Արթուր Գասպարյան (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 15:58

Երթուղային տրանսպորտի թանկացումը հասարակական դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: «Բարև երևան» դաշինքի անդամ Արթուր Գասպարյանը, այսօր խոսելով թանկացումների, Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի և իշխանության կեցվածքի մասին՝ կարծիք հայտնեց, թե «ապրում ենք միջնադարյան ճորտատիրական հասարակարգում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ճորտատիրական այս հասարակարգը համարժե՞ք է մի քանի ամիս առաջ երկրի նախագահի թեկնածու և այժմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի նկարագրին: Նա պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ ինչ խոստանում էին, դա միֆ էր: Հայաստանը մի քանի ամիս առաջ էլ է եղել ճորտատիրական: Ճորտատիրությունը սկսվել է 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո»:

Սակայն պարոն Գասպարյանը լավատեսորեն նշեց, թե  հայ մարդը ճորտ լինել չի կարող, այլ օրվա հացի խնդիրը լուծելու համար համակերպվում է այդ իրավիճակի հետ:

Այնուհետև շարունակեց. «Ճորտատիրական այս հասարակարգը ժամանակավոր հրամցված և արտաքին միջամտությամբ մեր ծոծրակներին նստեցրած համակարգ է ու հայ ժողովուրդը այն չի հանդուրժի»:

Հայաստանի ներկայիս իրավիճակի և ապահով Հայաստանի «միֆի» միջև զուգահեռներ տանելով` մեր զրուցակիցն ասաց. «Որքան էլ քարոզեն, թե Հայաստանը ապահով է, ես համարում եմ, որ ապահով չէ: Եթե ՀՀ-ն ապահով լիներ, այստեղ ռուսական զորքեր չէին լինի: Իսկ եթե այդ զորքերն այստեղ չլինեին, թուրքը չէր երկմտի, հաստատ կհարձակվեր»:

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ձեռնարկած քայլերը, մասնավորապես ակտիվիստներին բերման ենթարկելը, նրանց նկատմամբ բռնություն կիրառելը, պարոն Գասպարյանը «հրահանգ» որակեց ու մանրամասնեց. «Ոստիկանների գրեթե 90 տոկոսը, ոչ թե վերնախավի բոռերը, բոլորը տրանսպորտով երթևեկող են: Նրանք  հասարակության մասնիկ են: Նրանց վերևից հրաման են տալիս և նրանք «через не могу» այդ հրամանը կատարում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031