Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակտիվիստներին մեղադրում են ուրիշի գույք փչացնելու եւ ոստիկանին հարվածելու մեջ (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 15:52

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է ոստիկանության Կենտրոնի բաժնում եւ տեղեկություններ է ստացել բերման ենթարկված ակտիվիստների մասին:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Երեկվա բերման ենթարկածների հետ կապված ինձ ասացին, որ քրեական գործ է հարուցված՝ ՔրՕրի 316 եւ 185 հոդվածների հատկանիշներով: Սա, ինչ որ ասել են, ճիշտ է, պաշտոնյաներն են ասում, բայց՝ բանավոր են փոխանցում: Ակտիվիստների կարգավիճակն այս պահին բերման ենթարկվածների կարգավիճակ է, այսինքն` նրանք այս պահին չունեն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ»:

Նիկոլ Փաշինյանին նաեւ ասել են, որ բերման ենթարկվածների հետ կապված փաստաթղթերը եւ գործը փոխանցում են քննչական բաժին. «Առայժմ որեւէ մեկը չի կարող ասել, որ բերման ենթարկվածները կներգրավվեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Բայց մյուս կողմից հակառակն էլ որեւէ մեկը չի կարող երաշխավորել>:

Նշենք, որ ՔրՕրի 185 հոդվածը վերաբերում է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն եւ վնասելուն, իսկ 316 հոդվածը վերաբերում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031