Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները Արեգ եւ Սարգիս Գեւորգյաններին նույնպես բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Ականատես ակտիվիստները մեզ հետ զրույցում պատմեցին, թե ինչից սկսվեց բախումը եւ ինչու նրանց ոստիկանները տարան:
Ակտիվիստներից մեկը պատմեց, որ իրենց ժամանելուն պես՝ ոստիկաններից մեկը ակտիվիստներին ասել է «թուլա»: Սարգիսն ու Արեգն էլ փորձել են կարգի հրավիրել: Մեր հարցին, թե ինչպե՞ս են կարգի հրավիրել՝ ակտիվիստը պատմեց. «Ասեց՝ինչի եք թուլա ասում եւ այլն, սկսեցին քաշքշել: Թեւերից քաշեցին, մենք փորձեցինք չթողնել, մեզ հրեցին»:
Ակտիվիստները վստահեցնում էին, որ նախահարձակ են եղել ոստիկանները:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ