Ակտիվիստ ցուցարարների մոտ եկան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք ներս մտան ոստիկանություն՝ բանակցելու:
Տեղեկություն տարածվեց, որ բերման ենթարկված տղաներին հերթականությամբ բաց են թողնում: Առայժմ ազատ են արձակվել Մաքսիմ Սարգսյանը եւ Վահե Մելքոնյանը:
Ակտիվիստները փոխանցեցին, որ այսօր ցերեկը ձերբակալված երկու հոգուն հնարավոր է ազատ չարձակեն, քանի որ քրեական գործ են ուզում հարուցել: Ակտիվիստներից մեկը` Արեն ներս մտավ ցուցմունք տալու:
Ակտիվիստ աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը քիչ անց դուրս եկան ոստիկանությունից: Մանուկյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկվածների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու հիմքով: Ազատ արձակվածները իրենց խոսքում ասացին, որ իրենց անհիմն են բաժին տարել: Իրենք ոչ կարգ են խախտել, ոչ դիմադրություն ցույց տվել եւ ոստիկանությունը իրենց բաժին տանելու պատճառ չուներ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ