Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներ. «Մենք այս շոգին այստեղ կանգնած փող ենք մուրում, իսկ նախագահը գնացել է հանգստանալու» (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 15:00

«Մենք պահանջում ենք, որ մեզ վճարեն մեր աշխատավարձերը եւ կրկին աշխատեցնեն «Նաիրիտ» գործարանը»- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատող Արմինե Կարապետյանը:

Տիկին Կարապետյանը նշեց, որ իրենք դիմել են նաև նախարարություն, սակայն այնտեղից նույնպես ոչ մի կոնկրետ պատասխան չեն ստացել. «Նախարարությունից ասում են՝ ամսվա վերջ կտանք, բայց ինչքա՞ն կարելի է սպասել»:

Արմինե Կարապետյանը չի ստացել միայն երեք ամսվա աշխատավարձ, սակայն ցուցարարներից ոմանց մի տարվա աշխատավարձ չեն տվել. «Մոտ երեք տարի է՝ «Նաիրիտը» չի աշխատում, իսկ մենք մինչեւ հիմա վերջին տարվա աշխատավարձը չենք ստացել: Նախագահը շատ լավ գիտի մեր պահանջները, սակայն ոչինչ չի անում: Նա ստել է և մինչև հիմա էլ ստում է: Մենք այս շոգին այստեղ կանգնած փող ենք մուրում, իսկ նախագահը գնացել է հանգստանալու»:

Նաիրիտցիների առաջին պահանջն այն է, որ գործարանը կրկին աշխատի, իսկ իրենք էլ կարողանան իրենց ընտանիքները պահել: «Այժմ աշխատանք չկա: Առավոտյան արթնանում ես սթրես ես ապրում մինչ երեկո: Մնում է միայն իրերդ հավաքես և ոտքով սահմանն անցնես, քանի որ անգամ տրանսպորտի համար գումար չունես», – ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատողներից մեկը:

Նաիրիտցիները շատ լավ հիշում են, թե ինչպես մութ ու ցուրտ տարիներին ոտքով աշխատանքի էին գնում, որ «Նաիրիտն» այլ գործարանների նման հողին չհավասարվի. «Ամբողջ օրը քիմիական գործարանում աշխատել եմ ընդամենը 80.000-ի համար, որը չեն էլ ուզում տալ: Մենք մեր աշխատանքով ենք Նաիրիտը պահել: Կառավարությունը նսեմացնում է ժողովրդին: Սպիտակ ցեղասպանություն է: Թուրքը սրով սպանեց, իսկ կառավարությունը հոգեպես է մեզ ոչնչացնում: 80.000-ի համար առողջությունս եմ կորցրել, իսկ այսօր երիտասարդները եկել են գործարան՝ ադմինիստրատիվ աշխատանք են կատարում և դրա դիմաց 500.000 ստանում»:

Նշենք,որ նաիրիտցիները այսօր ոչ մի պատասխան չստացան կառավարությունից: Այդ իսկ պատճառով որոշեցին վաղը հանդիպել «Նաիրիտ» գործարանի դիմաց և ոչ մեկի ներս չթողնել, անգամ տնօրեն Հովհաննես Հախինյանին:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031