Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստներին բերման են ենթարկել, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար. Օմբուդսմենի խորհրդական

Հուլիս 23,2013 14:37

Պաշտպանի  սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով  խորհրդական  Արմեն  Գրիգորյանը  քիչ առաջ  ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են  տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված  «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Արմեն  Գրիգորյանը  և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը  շտապ մեկնել են բաժին:  Բերման ենթարկված ակտիվիստները Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար  և չեն բացատրել իրենց իրավունքները:

Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան, ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռևս կազմված չեն:

Այս ողջ ընթացքում քաղաքային տրանսպորտի գնի թանկացումների  խնդրի հետ կապված բոլոր զարգացումները մշտապես գտնվում են Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, և բոլոր գործողություններին ու պարզաբանումներին  առաջիկայում  կտրվեն համապատասխան գնահատականներ:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031