Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիայի 4 մասնակիցների ոստիկաները տարել են բաժին: «Ղալաթ են արել, հիմա Զարուհուն կուղարկեմ իրենց մոտ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ավագանու անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, երբ տեղեկացրեցինք, որ երիտասարդներին բռնի տարել են բաժին:
Տիկին Բախշյանը նաեւ տեղեկացրեց, որ ուղեվարձի սակագնի որոշումը չեղյալ համարելու համար ավագանու արտահերթ նիստ պետք է հրավիրվի,ինչի համար արդեն համապատասխան քանակի ստորագրությունները հավաքել են «Բարգավաճ Հայաստանի» անդամների հետ: Հարցին, թե հնարավո՞ր է քվեարկության պահին ԲՀԿ-ն դավաճանի, տիկին Բախշյանն ասաց.«Եթե խմբակցության ղեկավարը անձամբ ստորագրել է, 2 խմբակցության ղեկավարներ ստորագրել են, եթե ստորագրությունը կա, ապա ես կարծում եմ կա քաղաքական որոշում»:
Տիկին Բախշյանը չբացառեց, որ ավագանու նաեւ ՀՀԿ անդամներ կմիանան ուղեվարձի որոշումը չեղյալ համարելու պահանջին. «Ես ավագանու որոշ անդամներից տեսնում եմ, որ իրենք շատ կարգին քաղաքացիներ են, բայց հանրապետական են»:
Տիկին Բախշյանը միանում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պաշտոնից ազատելու պահանջին եւ հավատում է, որ վարչության պետն իսկապես հայհոյել է լրագրողին, իսկ այն որ պարոն Նավասարդյանը հավաստիացնում է թե չի հայհոյել, այ սրան տիկին Բախշյանը չի հավատում. «Չի համոզում, անգամ իր դեմքի արտահայտությունը այդ մակարդակի պետական պաշտոնյային հարիր չէ: Ես ուզում եմ ունենալ Երեւան քաղաքում եւ Հայաստանում պաշտոնյա, ում աչքերը չեն հայհոյում»:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում`
Իսկ թե ինչու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խուսափում է հանդիպել ավագանու անդամների, մասնավորապես տիկին Բախշյանի հետ` դիտեք տեսանյութում`
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Պետության կողմից երկրում գների արհեստական բարձրացումը բռնություն է հանրության նկատմամբ. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)
https://www.youtube.com/watch?v=DET7F9SA7Jg