Ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ այս պահին մոտ 400 ակտիվիստ կա: Մինչ ակտիվիստների գալը՝ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել, որպեսզի թույլ չտան մոտենալ բաժնին: Ակտիվիստների ժամանելուն պես տեղի ունեցավ բախում:
Ոստիկանները բերման ենթարկեցին Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին, որոնք Կոնգրեսի ակտիվիստներից են: Դա հունից հանեց ակտիվիստներին, վերջիններս սկսեցին թղթերը կոլոլել եւ շպրտել ոստիկանների վրա, հարվածել նրանց:
Ավելի ուշ Վալերի Օսիկյանը խոստացավ, որ Արեգին եւ Սարգիսին շուտով բաց կթողնեն:
Այստեղ է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկություններ փոխանցեց այսօր առավոտյան բերման ենթարկված 4 ակտիվիստների մասին, որոնց թվում է Վիլեն Գաբրիելյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, բերման ենթարկելիս ոստիկանները կիրառել են բռնի ուժ, իսկ թե ինչ վնասվածքներ են ստացել ակտիվիստները, չի կարող ասել: Ոստիկանության բաժանմունքում են նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչները՝ բերման ենթարկված ակտիվիստների համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ