Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր արել. «Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի եւ մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ եւս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Ալեքսանդր Պետրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան), Վարդգես Մամբրեյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Գեւորգ Մարտիրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Ալեքսանդր Վասիլյանը (ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան): Ռազմիկ Հովհաննիսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան) արժանացել է գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան)»:
Շնորհավորում ենք մեր շնորհալի երեխաներին եւ նրանց ուսուցիչներին:
«Առավոտ» օրաթերթ