Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները վրդովված են. սայլը տեղից չի շարժվում (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 13:13

«Այսօր ում թուրը ոնց կտրում է, օգտվում է պատերազմի մասնակցի արտոնություններից: Մեր պետական այրերը մոռանում են այն մարդկանց ու պատերազմի մասնակիցներին, որոնք մատնված են սովի,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:

Ազատամարտիկները կոչ են անում պետական այրերին, որ ազատամարտիկին դնեն իրենց կարգավիճակին, ստեղծվի օրենք ազատամարտիկի և պատերազմի մասնակիցների մասին:

«Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ, գեներալ Գրիշա Սարգսյանը վրդովված ասաց. «Ռազմաճակատում, երբ մեկը գերեւարվում է, դա կարող է պատահել անհավասար պայմաններում: Բայց այսօր խաղաղության պայմաններում ազատամարտիկները լքում են իրենց, իսկ ազատագրած հողը, գնում կամավոր հանձնվում այլ երկրներում: Մեր իշխանավորները պիտի հասկանան, որ ոչ շքեղ մեքենաները, ոչ թափառող շները պետություն չեն պահում»:

ԱԺ-ում ազատամարտիկների մասին օրենքի քննարկումների մասին պարոն Սարգսյանն ասաց հետևյալը. «Աչքներից թոզ փչեցին, թե դա ազատամարտիկի մասին օրենք է: Բայց դա վերաբերվում էր ԵԿՄ-ի մասին օրենքին, իսկ այնտեղ գրանցված են մարդիկ, որոնք ազատամարտի հետ ընդհանրապես կապ չունեն»: Ըստ նրա՝ «այսօրվա թալան թրաշը վաղը պատերազմով կկորցնեն»:

Ազատամարտիկները նեղսրտած են, թե սայլը տեղից չի շարժվում, քանի որ կարծում են, որ պատգամավորները, որ նստած «կնոպկա» են սեղմում, իրենք բարձր մակարդակով ապահովել են իրենց ապահով կյանքը ազատամարտիկների հաշվին»:

Իսկ ազատամարտիկ Հարություն Ստեփանյանը խորհուրդ է տալիս կառավարությանը մշակել օրենքի նախագիծ իսկապես ազատամարտիկների մասին և հետևողական լինել դրա ընդունման հարցում: Նա նաև առաջարկում է, որ վերանայվի նախարարությունների քանակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031