Քաղաքացիական ակտիվիստները այսօր վաղ առավոտից հավաքված են քաղաքապետարանի մոտ: Նրանք վանկարկում էին՝ «Տա-րո՛ն, ի-ջի՛ր», նաեւ պահանջում են ազատ արձակել ոստիկանության բաժին տարված ակտիվիստներին:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը ակտիվիստներին ասաց, որ ում բերման են ենթարկել, նրանք խախտել են հասարակական կարգը:
Տեսնելով, որ իրենց փորձերը մնում են անարձագանք եւ Տարոն Մարգարյանը չի իջնում, ակտիվիստները տեղում որոշում կայացրին՝ շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այժմ քաղաքացիների մի հոծ զանգված Վազգեն Սարգսյան փողոցով շարժվում է դեպի ոստիկանություն՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ