Մեզ զանգահարեց Արտյոմ Մանուչարյանը, որն արձագանքելով հուլիսի 22-ի մեր հրապարակմանն՝ ասաց, որ ինքը եւ ոչ թե Մուշեղ Մուրադյանն է հաղթել ՀՀ բնապահպանական պետական տեսչության աշխատակազմի Տավուշի մարզային բաժնի պետի հուլիսի 17-ին կայացած մրցույթում:
Նա ասաց. «Ես հարցերին պատասխանելով՝ 100 տոկոս արդյունք եմ ունեցել, Մուշեղ Մուրադյանը ՝ 90 տոկոս: Առկա են մրցույթի արդյունքների վերաբերյալ արձանագրությունները»:
Ա. Մանուչարյանն ասաց, որ հուլիսի 22-ին բնապահպանության նախարարի հրամանով ինքը նշանակվել է բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ:
Արտյոմ Մանուչարյանը հերքեց, որ ինքը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մորաքրոջ որդին է:
Կարդացեք նաև
Մեր հավաստի տեղեկություններով՝ Ա. Մանուչարյանի եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի կանայք Իջեւանի քաղաքից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհի եզրին գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանի փայատերեր են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ բնապահպանության նախարարության կայքից