Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանին իրազեկել են Հայաստանը սպառնալիքով լքած տնօրենի եւ նրա տիկնոջ մասին

Հուլիս 23,2013 12:48

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրեն, ԱՄՆ քաղաքացիներ Ռոբերտ Էնտոնի Ֆալլետայի եւ նրա տիկնոջ` նույն հիմնարկի տեխնիկայի անվտանգության բաժնի աշխատակից Ֆարիդա Ֆարիտովնա Ֆալլետասի մերձավոր շրջանակները հայտնում են, որ նրանք կգան Հայաստան, եթե նրանց անվտանգության համար երաշխիքներ տրվեն:

Մեր տեղեկություններով, այդ կապակցությամբ նրանք արդեն քայլեր ձեռնարկել են, եւ դիմել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին:

«Մեր աշխատասենյակ մտան երկուսը, բռնություն կիրառելու սպառնալիքով մեկուսացրին մեզ մեր աշխատասենյակում: Նրանք ստիպեցին մեզ հանձնել մեր կողմից օգտագործվող բջջային հեռախոսները, զրկեցին մեզ համակարգիչներից օգտվելու հնարավորությունից, զրկեցին մեզ ազատությունից: Արգելելով շփվել այլ անձանց հետ, նրանք ստիպեցին անմիջապես լքել Կապան քաղաքը: Մեր կամքին հակառակ, կոմբինատի վարորդի հետ միասին, դուրս բերեցին Կապան քաղաքից, առանց կանգառների տեղափոխեցին մեզ Երեւան: Մեզ արգելեցին որեւէ մեկի հետ կապի մեջ մտնել կամ կատարվածի մասին հայտնել իրավապահ մարմիններին:Ասացին ավիատոմսերն արդեն ամրագրված են եւ հաջորդ օրը մենք պետք է լքենք Հայաստանի տարածքը»,-ԱՄՆ դեսպանին հայտնել էին Ռոբերտ Ֆալլետան եւ Ֆարիդա Ֆալլետասը: Նրանք նաեւ հայտնել էին, թե կատարվածը չեն հասկացել, շոկի մեջ են եղել, եւ իրենց մոտ այն տպավորությունն էր , թե նախապես համաձայնեցվել էին այդ ամենը «վերեւների հետ»:

«Մեզ սպառնացողների գործողությունները` մեզ գործելու, շփվելու, տեղափոխելու, ազատությունից զրկելու, ինչպես նաեւ այն հանգամանքները, որոնք ստիպել էին ոչ մեր կամքով արագորեն լքել երկիրը, կարելի է որակել միայն հանցագործություն: Արդեն լինելով ԱՄՆ-ում, տեղեկացանք, որ մեր բացակայության ժամանակ «հիմքեր «են ստեղծվել, թե իբր մենք պաշտոնական պարտականությունները չարաշահել ենք, ինչի պատճառով մեր ընկերությանը պատճառվել է 192 000 000 ՀՀ դրամի եւ 120 000 000 ԱՄՆ դոլարի չափով, ինչը բացահայտ սուտ է եւ զրպարտություն»,-հայտնել են իրենց տուժող համարող ամուսինները:

Ի դեպ, ամերիկացիներն ակնհայտ սուտ եւ արատավորող տեղեկություն են համարում նաեւ այն, թե իբր իրենք ձեռք են բերել էլեկտրաշոկեր եւ գործածել են դրանք աշխատակիցների նկատմամբ. «Խնդրում եմ տրամադրեք աշխատակիցների նկատմամբ օգտագործված էլեկտրաշոկի թեկուզ մեկ դեպք»:

ԱՄՆ քաղաքացիները դեսպանին տեղեկացրել են, որ դիմել են իրենց իրավաբան-ներկայացուցիչներին, ակնկալելով,այն հարցի պատասխանը, թե որքանով են հիմնավորված «ինքնակոչ-հանցագործների» կողմից իրենց առաջադրված չարաշահման մեղադրանքները, այն դեպքում, երբ իրենք հավատարիմ են եղել ընկերության շահերին, գործել Հայաստանի օրենքների սահմաններում:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ Ընկերության արտաքսված աշխատակիցները, պահանջում են նախ. որ իրենց տուժող ճանաչեն, հարուցվի քրեական գործ կատարվածի կապակցությամբ, նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր տեղյակ են եղել նախապատրաստվող հանցագործության,մասին , հանցագործ աջակցություն են ցույց տվել հանցագործներին, որոնք զրկել են իրենց ազատությունից, ձեռնարկատիրական գործունեությունից:

ԱՄՆ քաղաքացիները մինչ դեսպանին դիմելը, դիմել էին ՀՀ նախագահին, սակայն որեւէ պատասխան երկրի իրավունքների երաշխավորից չի ստացվել:

Մենք տեղեկացրել էինք ոստիկանության Կապանի քննչական բաժնում քրեական գործի նախապատրաստման մասին: Նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, նոր մանրամասներ, նոր անուններ, «նամակներ», որոնք «իրավական ակտի ուժ « են ստացել հայրենի պետությունում:

Մասնավորապես, առեւանգիչների մեջ տրվում են անուններ, որոնցից մեկն օրինակ, աշխատել է այս ընկերությունում, եւ աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատավարձը սահմանվել է միջին հաշվով 9 միլիոն ՀՀ դրամի չափով, առանց հարկերի եւ պարտադիր վճարների:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    ԱՄՆ-ի դեսպանի մոտ բնական հարց չի՞ առաջացել, թե Ֆալետանորը այդ ինչեր են արել, որ նրա ղեկավարությունը այդպես անվստահությամբ է լցվել նրա հանդեպ և անհապաղ ցանկացել է ազատել աշխատանքից:

    Եվ, այսիսնք ո՞նց են իրենց զրկել ձեռնարկատիրական գործունեությունից. իրենք այստեղ սեփական բիզնես ունեի՞ն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031