Քաղաքապետարանի դիմացից ոստիկանները եւս մեկ ակտիվիստի տարան
Քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի արդեն չորրորդ ակտիվիստին ոստիկանները տարան բաժին: Երիտասարդի անուն-ազգանունը Վիլեն Գաբրիելյան է, որը մշտապես մասնակցում է բողոքի ակցիաներին: Քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստները պահանջում են ազատ արձակել, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը անընդհատ նույն պատասխանն էր կրկնում՝ «Տեղեկություններ իմանալու համար զանգեք ոստիկանության լրատվական: Եթե անմեղ են, բաց կթողնեն»:
Քաղաքապետարանի ավագանու անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ արտահերթ նիստ հրավիրելու պահանջը կազմել են, ստորագրություն հավաքել եւ սպասում են վերջնական պատասխանին:
Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց գործադուլ պետք է անեին երթուղայինների վարորդները, որոնք, սակայն, այդպես էլ չներկայացան: Թե ակտիվիստները եւ թե տիկին Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ նրանք գուցե գծատերերից ահաբեկված եւ ճնշված են:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ ԲՀԿականներից բոլորն են միանալու, թե ասենքԾաղիկ Ռուբոն չի միանալու որտև իրա գծերում էլ են գները բարձրացել
Բարգավաճը,՝ ցանկացածին կարող է միանալ, այդ թվում և սատանային, որին հաճախակի միանում է:
Բարգավաճը չի միանա ժողովրդին, և նրա շահերին, քանի որ նա՝ բարգավաճն է: