Հուլիսի 23-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Անտառամուտ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով տան բնակիչ 1927թ ծնված Վ. Ն.-ն զոհվել է:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 03.00-ի սահմաններում փլուզվել է Վ. Նալբանդյանին պատկանող 1951թ. կառուցված տան (50ք.մ) ետնամասի պատը՝ 15ք.մ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Անտառամուտի գյուղապետին:
ԱԻՆ