Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է

Հուլիս 23,2013 12:06

Hetq.am Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին:

Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:

Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:

Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:

Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Այս ընկերոջը շտապ պետք է հանել գործից, որևէ գործ չեմ նկատել, որ արվի, դեռ վերևի նյութի

    տեղեկությունների չեմ էլ անրդառնում: Երևանում տրանսպորտի վիճակը ոչ թե տխուր է, այլ զզվելի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031