Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Հայաստանում սկիզբ է առնում հակառուս քաղաքական աղանդավորական շարժում»

Հուլիս 23,2013 11:55
shirxanyan

Հատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի հարցազրույցից:

– Պարոն Շիրխանյան, Դուք համարվում եք ռուսամետ գործիչ, եւ զարմանալի չէ, որ պրոռուսական դիրքորոշում եք արտահայտում, բայց Եվրամիության կողմնակիցները պնդում են, որ ռուսները մեզ խաբում են մշտապես, ճնշում են՝ ռուսական գազի սակագնի բարձրացում, «Սմերչ»ի վաճառք Ադրբեջանին եւ այլն։

– Կանացի խալաթ են հագցնում, չէ՞։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում սկիզբ է առնում հակառուս քաղաքական աղանդավորական շարժում, իսկ աղանդավորական գործը միշտ վճարովի պատվեր է դրսից։ Ցավալի է, որ դրական փոփոխությունների ձգտող երիտասարդությանը, ինչը անկասկած արդարացի է, գցում են մոլորության մեջ։ Այդ շարժման պապաներից որեւէ մեկը չի ներկայացնում պատշաճ վերլուծություն ու հաշվարկ հայ-ռուսական հարաբերությունների վնասների եւ օգուտների մասին՝ լինի դա քաղաքական, թե տնտեսական, այդ թվում նաեւ գումարային արտահայտությամբ։ Իսկ ինչո՞ւ չեն անում։ Որովհետեւ եթե նույնիսկ մոտավոր ճշտությամբ այդ թիվը հրապարակեն եւ նորից շարունակեն հակառուս հիստերիան, ապա հանգիստ խղճով կարելի է նրանց ուղարկել հոգեբույժի մոտ։

Հիմա այս հիստերիայի մասին։ Ասել եմ ու կրկնում եմ՝ Ադրբեջանին միջազգային գներով վաճառված զենքը չի փոխում սպառազինության բալանսը եւ Ադրբեջանին հնարավորություն չի տալիս ջարդուփշուր անել Հայաստանը։ Այդ երկիրը գործում է պրիմիտիվ դատողությունների դաշտում՝ ա՛յ եթե զենքի քանակն ավելացնեմ, ապա կհաղթեմ… Նա երբեք չի կարող հասնել սպառազինությունների քանակական եւ որակական այնպիսի առավելության, ինչպիսին ունեցել է 1991–1994թթ։ Մեզ համար վտանգ կառաջանա այն օրվանից, երբ Ադրբեջանն այդ միլիարդները կուղղի սեփական ժողովրդի խնդիրների եւ հոգսերի լուծմանը։ Իսկ դա պատկերացնել ալիեւական ռեժիմի պայմաններում՝ գրեթե անհնար է։

Կամ այդ խալաթի պատմությունը։ Տեղի է ունեցել մարդկային ողբերգություն, պատահական, ոչ միտումնավոր: Արդյունքում՝ 18 ընտանիքի մեջ սուգ է մտել, մեր հայրենակիցը հայտնվել է բանտի դռանը։ Մի՞թե հայ մարդը դադարել է հասկանալ ողբերգության էությունը, զրկվել է մարդկային կարեկցությունից։ Չի կարելի քաղաքական սպեկուլյացիայի նյութ սարքել մի բան, որի անունը ողբերգություն է։ Դա ամոթաբեր է ամբողջ ազգի համար։

Հայ ժողովրդի համար այսօր շատ ավելի կարեւոր է պահպանել Հայաստան-Ռուսաստան դաշնային բալանսը, քան Ադրբեջանի հետ բալանսի՝ իբր խախտման շուրջ վայնասուն բարձրացնելը։

Հայաստանի, ազատագրված Արցախի ռազմական անվտանգությունը մանկական խաղահրապարակի վերածելը հղի է ծանրագույն հետեւանքներով ամեն մի հայի համար, որոնց մասին կազմակերպիչ-պապաները հմտորեն լռում են։

Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգացվեն հավասարության դաշտում։ Մինչեւ 2000թ. ես լրջագույն մասնակցություն եմ ունեցել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հարաբերությունների իրավական ձեւակերպման գործում եւ ասում եմ՝ բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը կազմվել եւ հաստատվել են հայելային սկզբունքով, փոխադարձ եւ հավասար պարտավորություններով։

Եթե այն գործիչը, որը, խորապես տիրապետելով Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին ու նրբություններին, ասում է, որ Ռուսաստանի հետ դաշնային հարաբերությունների պահպանումը եւ խորացումն այլընտրանք չունի, համարվում է ռուսամետ, ապա ես համաձայն եմ։

– Ովքե՞ր են այդ պապաները։

– Այն կենտրոններն են, որոնք դրսից՝ Արեւմուտքից, զարգացնում են հակառուսական աղանդավորական շարժումը:

Զրուցեց Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031