Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը քննադատներին «անպատասխանատու» է համարում

Հուլիս 23,2013 11:54

«Ազատություն» ռադիոկայանՎերջերս Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ կապված մի խումբ հայազգի ռուսաստանցիներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` նրան կոչ անելով այլեւս չզբաղվել Ռուսաստանի հայերի գործերով կամ վերանվանել իր ղեկավարած կազմակերպությունը:

Ինտերնետում այս կապակցությամբ նույնիսկ ստորագրահավաք է սկսվել:

Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, նշեց, որ ինքը բոլոր այդ մարդկանց կոչ է անում խոսելու փոխարեն գործել եւ օգուտ տալ Ռուսաստանում բնակվող 2,5 միլիոն հայերին:

«Գիտեք ինչ կա, ես անպատասխանատու հայտարարություններին չեմ պատասխանում: Ցավոք սրտի միշտ մեր ազգի մեջ եղել են այդպիսի անկապ, անպատասխանատու մարդիկ եւ շատ հանգիստ, փիլիսոփայաբար եմ վերաբերվում», – նշեց Աբրահամյանը, հավելելով. – «Ինչ մնում է, որ լուրջ պատասխանեմ` ես կարող եմ ասել` եթե մի որեւիցե հայ Ռուսաստանում ինչ-որ խնդիրներ ունի, ինքը կարող է դիմել մեր հայերի միություն. 24 ժամ մեր կազմակերպություններն աշխատում են, 640 մասնաճյուղ կա: Եթե իրենց չի բավարարում Ռուսաստանի հայերի միության աշխատանքը, իրենք կարող են որեւիցե մի ընկերություն բացել հասարակական, օրենքը թույլ է տալիս, եւ այդ կազմակերպության միջոցով իրենք ավելի լավ գործ անեն, դառնան օրինակելի մեզ համար, մենք էլ տեսնենք` իրենցից սովորենք»:

Ազա Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031