Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Ռուսաստանի համար առաջնահերթն իր շահերն են»

Հուլիս 23,2013 11:49

Հատված Երջանիկ Աբգարյանի հարցազրույցից:

Պարոն Աբգարյան, վերջերս տարածված տեղեկությունը, թե Ռուսաստանը հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին, և հատկապես «Սմերչ» տեսակի համազարկային համակարգերի վաճառքը մեծ արձագանք գտան սոցիալական ցանցերում։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս վերաբերվել այն փաստին, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին։

– Ժամանակն է, որ հայերը գիտակցեն, որ ռուսական նոր և նորագույն հարձակողական զինատեսակների և ռազմամթերքի վաճառքը Ադրբեջանին պատահական չէր, այլ ռուս- թուրք-ադրբեջանական համատեղ գործունեության ծրագրված որոշակի փուլի գործողության կամ, ավելի ճիշտ, կողմերից մեկի վերցրած որոշակի պարտավորության իրականացում։

Վերջին 2-3 տարիների միջազգային զարգացումները ձախողեցին Թուրքիայի այն նախաձեռնությունը, որով նա ձգտում էր դառնալ նախ Մերձավոր Արևելքի, հետագայում նաև մուսուլմանական աշխարհի հեգեմոնը և նրա շահերի արտահայտիչը: Ձախողվեց նաեւ  Դավութօղլուի՝ «Զրո խնդիր հարեւանների հետ» ծրագիրը: Արևմուտքն ակնհայտորեն դեմ էր էրդողանի հավակնություններին՝ դրանք գնահատելով որպես բաժանարար նոր գծերի առաջացման և համաշխարհային քաղաքական վտանգավոր մի նոր բևեռի ձևավորման ծրագիր։ Ընդ որում, չաշխատեց նույնիսկ դրա բլեֆային տարբերակը, երբ թուրքերը փորձեցին մերձավորարևելյան մուսուլմանական միության գաղափարը կապել ԵՄ-ին իրենց անդամակցելու հետ՝ որպես առևտրի ապրանք կամ շանտաժի միջոց։ Այսօր ակնհայտ է նաև, որ այդ նույն ժամանակ, 2008-ից սկսած, Թուրքիան միաժամանակ լուրջ բանակցություններ էր վարում Ռուսաստանի հետ՝ վերջինիս գազային «Հարավային հոսք» ծրագրի վերաձևման շուրջ։ Ըստ երևույթին, Արևմուտքում դա գնահատվել է որպես թուրքերի հերթական բլեֆ, քանի որ առկա էր արևմտյան ավելի նախընտրելի այլընտրանքը՝ «Նաբուկո» ծրագիրը։

Նկատի ունեք, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի թիկունքում իր շահերն է հետապնդում՝ թքած ունենալով Հայաստանի հանգամանքի վրա։ Ի՞նչ են ենթադրում Ռուսաստանի շահերը, մինչև ո՞ւր կարող են դրանք հասնել։

– Նորություն չէ, որ Ռուսաստանի համար առաջնահերթն իր շահերն են։ Պուտինն իր նպատակն էր դարձրել ամեն գնով իրականացնել իր «Հարավային հոսք» կոչված ծրագիրը, որի քաղաքական արժեքը՝ Ռուսաստանից արևելյան և միջին եվրոպական երկրների կախվածությունը մեծացնելն անձամբ նրա համար ավելի բարձր էր, քան այդ ծրագրի բերած տնտեսական շահը։ Բայց դրան խոչընդոտում էր «Նաբուկոյի» առկայությունը։ Միջպետական նշանակության որևէ էներգատար կամ փոխադրական մայրուղի միշտ էլ ունենում է իր քաղաքական այլևայլ բաղադրիչները։ Այս դեպքում առաջնահերթ էր «Նաբուկո» ծրագրի հաղթահարումը։ Բայց այստեղ խոսքը չվերաբերեց նախնական այն համաձայնություններին, որ Արևմուտքին տվել էին Ղազախստանը և Թուրքմենստանը՝ Ադրբեջանի հետ «Նաբուկոյի» ծրագրված գազի քանակը ապահովելու համար և այդ առումով՝ կենտրոնասիական այդ երկրների վրա ռուսական անդադար ճնշումների արդյունավետությանը։ Հարվածը վրա հասավ անսպասելիորեն և անսպասելի կողմերից։ Դա իրականացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, եվրոպական որոշ առանցքային երկրների միակողմանի շահագրգռությունների և ներեվրոպական անհամաձայնությունների որոշակի երևակումների պատճառով։ Կարծում եմ, արդեն կարելի է գրանցել, որ արևմտյան «Նաբուկո» ծրագիրը խայտառակ ձախողում է կրել։ Սա, Ռուսաստանի ագրեսիվացման և բացահայտ միլիտարիզացման ֆոնի վրա, կարելի է բնութագրել որպես Արևմուտքի, մասնավորապես գոյության կասկածելի հեռանկարներ ունեցող Եվրամիության ռազմավարական խոշոր ձախողում։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Երբ ես գրում էի իմ խոսքը, ես նույնիսկ չէի կարդացել հարցազրույցը: Սույն անձ նույն խմորից է հունցված ինչ սերժ սարգսյանը և նրա կլոնները և իրեն նույնիսկ ճիշտ խոսքը, որևէ արժե քչունի: Նա այն խմբին է պատկանուն, որը Հայաստանը բերեց այս վիճակին. որի հետ ով ինչ ուզում է այն ել անում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031