Այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունը:
35 երկրների 168 շախմատիստուհիներ, որոնցից 81-ը գրոսմայստեր է, շվեյցարական մրցակարգով 11 տուրում կպայքարեն չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու համար: Հայաստանը ներկայացված է չորս մասնակցով: Վիճակահանությամբ որոշվել են մեկնարկային տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցները: Առաջին տուրի զույգեր կազմել են. Աննա Հայրապետյան-Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա), Լիլիթ Մկրտչյան-Սվետլանա Շուլակովա (Ռուսաստան), Մարիա Կուրսովա-Տիյանա Բլագոյեւիչ (Չեռնոգորիա), Լիլիթ Գալոյան-Բարբարա Դիզդարեւիչ (Սերբիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ