Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

Հուլիս 23,2013 11:44

Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։

Պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել է հայտնել, թե արդյոք անօրինական չէ այն, որ հանրային տրանսպորտում երթեւեկության համար վճարելիս քաղաքացուն չի տրվում վճարումը հավաստող տոմս կամ ՀԴՄ: Ստացվում է, որ քաղաքացիների վճարած գումարների հոսքն անվերահսկելի է եւ կարող է չհարկվել։

Երեւանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե Երեւան քաղաքում, ո՞ր կազմակերպությունները քաղաքային տրանսպորտի ո՞ր երթուղիներն են սպասարկում եւ ինչ իրավական հիմքով:

ԻԱԿ-ը դիմել է նաեւ երթուղիներ սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ եւ «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ տրանսպորտային կազմակերպություններին` խնդրելով հայտնել, թե քանի՞ վարորդ է աշխատում կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից յուրաքանչյուրում, որքա՞ն է կազմում վարորդների աշխատավարձը, ինչպես նաեւ խնդրել է տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրերի պատճենները` վարորդների անձնական տվյալները ծածկած:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5 օրյա ժամկետում խնդրված տեղեկությունները չստանալու կամ ոչ պատշաճ պատասխան կամ անհիմն մերժում ստանալու դեպքում ԻԱԿ-ը դիմելու է դատարան:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031