Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

50 դրամ վճարելով` ոչ սպասարկման նոր որակ նկատեցինք, ոչ միայն նստած մարդկանցով երեթեւեկող երթուղայիններ

Հուլիս 23,2013 11:29

Չգիտենք` ի վերջո որքա՞ն է ուռճացված տրանսպորտի սակագնի թանկացման պաշտոնական հիմնավորումը, սակայն ակնհայտ է, որ այստեղ կարիք կա փորձագիտական այլընտրանքային գնահատականների, որոնք նախ սպասում ենք կուսակցությունների շարքերը համալրած տնտեսագետներից: Ակնհայտ է, որ բողոքի գործողություն կազմակերպելուց առաջ պետք է սակագնի վերաբերյալ ալընտրանքային ու հավատ ներշնչող հաշվարկ լինի, եւ դա ումի՞ց պետք է սպասել, եթե ոչ մեր քաղաքական կուսակցությունների տնտեսական թեւերից: Այս դեպքում միայն կկարողանանք որոշել, թե նոր սակագինը որքանո՞վ է առանձին գծատերերի` գերշահույթ ստանալու չզսպված ախորժակի արդյունք, կամ գազի սակագնի թանկացումը քանի՞ տոկոս թանկացման է բերել տրանսպորտի առումով:

Սա մի թեմա է, որ կարող է տաքանալ եւ հասարակությանը ներքաշել իր պտույտի մեջ, իսկ մասնագիտական գնահատականների կարիքը կա, քանի որ հիմա հաճախ է լսվում. եթե Երեւան քաղաքում գոնե հնարավոր չէ զսպել գծատերերի ախորժակը, ապա հարկ է, որ ուղեւորափոխադրումը վերցվի մասնավորից եւ գոնե Երեւանում վերստին տրվի Երեւանի քաղաքապետարանին` ե՛ւ շահույթը կմնա պետությանը, եւ միգուցե տրանսպորտային սպասարկումը կարգավորվի: Մենք, իհարկե, չենք խորանում այսպիսի հընթացս առաջարկների տնտեսական հիմնավորվածության կամ պոպուլիզմի մեջ, սակայն ակնհայտ է մի բան` կոնկրետ Երեւանում ուղեւորափոխադրումների ոլորտում մեծ փողեր են պտտվում, որոնք, երեւում է, պտտեցնում են հեշտ շահույթ ստանալ ցանկացողների գլուխները: Ոչ մի ուրիշ ոլորտի շահույթ չի կարող համեմատվել ամեն օր շուրջ կես միլիոն ուղեւորի վճարած 100, հիմա էլ 150 դրամի ապահոված ամենօրյա շահույթի հետ: Ուրեմն` ամեն օր, կոպիտ հաշվարկներով, միայն Երեւանում 50 մլն դրամ կամ մոտ 250 հազար դոլար փող էր պտտվում նվազագույնը, կրկնենք` նվազագույնը 100 դրամ սակագնով: Բա հիմա դա ավելանում ու դառնում է 400 հազար դոլար, նկատեցի՞ք նոր շահույթի ահագնությունը, կամ տարվա կտրվածքով եթե դիտարկեք, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել, որից մաքուր շահույթն, ի դեպ, չէր խանգարի, որ հոսեր ոչ թե մասնավորի գրպանը, այլՙ պետության:
Ընդ որում` երեկ արդեն 150 դրամ վճարելով` ոչ սպասարկման նոր որակ նկատեցինք, ոչ միայն նստած մարդկանցով երեթեւեկող երթուղայիններ տեսանք, ոչ էլ երեկոյան մի առանձնապես ժամանակին եկող փոխադրամիջոց:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031