Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացը թանկանում է

Հուլիս 23,2013 11:25

Արդեն երկու-երեք օր է, քաղաքի եւ քաղաքամերձ որոշ շրջանների մի քանի խանութներում, պայմանավորված գազի եւ էլէներգիայի սակագնի բարձրացմամբ՝ 10-ից 20 դրամով թանկացել է հացը։

«Բոլորս էլ գիտեինք, որ լույսի, գազի թանկացումից հետո առաջնային կթանկանա հացը, բայց հիմա խանութում թանկացել է ամեն ինչ, չկա մի բան, որ չի թանկացել, նույնիսկ «Օրբիթը» (ծամոն-հեղ.)»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի խանութներից մեկի վաճառողուհին։ Նա ասաց, որ հացը այժմ մատակարարը բերում է 110 դրամով, իսկ վաճառում են 130 դրամով։

«Էլ ինչ ասեմ, ամեն ինչ է թանկանում, չկա մի ապրանքատեսակ, որ օրինակի համար ասեմ՝ չի թանկացել»,- ասաց վաճառողուհին եւ ավելացրեց, որ հացի թանկացումը, ճիշտ է, սպասելի էր, բայց միեւնույն է՝ անընդունելի է։

«Լավ են անում, քիչ ա, թող էլի թանկացնեն, միգուցե սրան ենք արժանի»,- վաճառողուհու խոսքն ընդհատեց մի կին՝ լսելով, թե ինչպես է նա թվարկում թանկացած ապրանքատեսակները։ «Գներին նայել էլ չի լինում, սարսափելի է, ինչքան կարելի է, անկեղծ եմ ասում, զոռով եմ զալիս խանութ ու էս վերջին ամիսներին թանկացումների տեսքով անակնկալներից չենք հասցնում աչքներս թարթենք»,- ասաց խանութում առեւտուր կատարող կինը։

Նրա խոսքերով, եթե նախկինում «խոպանից» ուղարկած փողը գոնե որոշ ժամանակ բավականացնում էր, ապա այս բոլոր թանկացումներից հետո նույնն է, ինչ նախկինում, երբ դրսից փող չէին ուղարկում։ «Եթե տարիներ առաջ արտասահմանից ուղարկած փողը փող էր, ապա հիմա էլ տենց չի, ասում են թանկացումը միջազգային շուկայում է, բայց մոռանում են, որ այստեղի քաղաքացու աշխատավարձը եա պետք է «միջազգային» դարձնեն»,- մեզ հետ զրույցում ասաց գնումներ կատարող կինը, ով չցանկացավ, որ անունը հրապարակվի։

Մեկ այլ խանութի աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց խանութում լավաշը թանկացել է 20 դրամով, սովորական հացը՝ 10 դրամով։ «Ամեն ինչն է թանկացել»,- այս խանութում եւս, ինչպես մեր այցելած բոլոր 5 խանութներում, լսեցինք այս նույն նախադասությունը:

Թ. Հ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031