Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ միգրանտների կյանքը Ռուսաստանում էլ ավելի է վատանալու

Հուլիս 23,2013 10:54

Հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ առհասարակ Ռուսաստանում բնակվող բոլոր ներգաղթյալների համար։ Արդեն իսկ ավտովթարին հետեւած օրերին օտարերկրացի վարորդների հետ կապված մինչ այդ գործող կարգի փոփոխությունը եւ առաջիկայում բազմաթիվ այլ օրենսդրական փոփոխությունների նախագծերը ցույց են տալիս, որ այսուհետ միգրանտների կյանքը Ռուսաստանում էլ ավելի է վատանալու։ Սա լրջագույն խնդիր է հատկապես Հայաստանի համար, որի քաղաքացիների զգալի մասը անօրինական կերպով ապրում է Ռուսաստանում։

Այն հակառուսական հիստերիան, որը այս օրերին բարձրացավ Հայաստանում, այն չլսված հանդգնությունը, որը թույլ տրվեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խալաթ նվիրելու տեսքով, բնականաբար, լայնորեն լուսաբանվեց ռուսական լրատվամիջոցների կողմից, ինչի արդյունքում առանց այդ էլ ՌԴ-ում սեւ աշխատանք կատարող եւ, բնականաբար, մեր ժողովրդին ոչ լավագույն ձեւով ներկայացնող միգրանտների նկատմամբ միջին վիճակագրական ռուսի վերաբերմունքը փոխվեց դեպի բացասականը։ Եվ դա միանգամայն բնական է։ Քանի որ, չմոռանանք, ի վերջո եղել է 18 մարդկային զոհ, մի քանի տասնյակ հոգի վիրավորվել է:

Իսկ Հարությունյանն էլ, ինչպես պարզվեց, օրինակելի վարորդ չի եղել՝ անցած մեկ տարվա ընթացքում կատարել է 9 ճանապարհատրանսպորտային խախտում, որոնց համար, ի դեպ, տուգանքները չեն վճարվել։ Այնպես որ, սա այն դեպքն է, երբ շարքային ռուսաստանցին (ընդգծենք՝ ոչ թե ՌԴ իրավապահ համակարգը կամ պետական որեւէ պաշտոնյա) շատ ավելի մեծ տեղ ունի դժգոհելու, վրդովվելու եւ իր բողոքի ձայնը հնչեցնելու, քան մենք։ Առավել եւս, որ ինչպես պարզվեց, երեք մեքենաներից հավաքված բեռնատարի սեփականատերը եւս հայ է։

Բայց այստեղ ամենակարեւորն այն է, որ մեր համազգային վրդովմունքի մեջ մի պահ մոռացանք, որ այսօր Ռուսաստանում շատ հաճախ հենց նման անսարք մեքենաներով իրենց մի կտոր հացն են վաստակում հարյուր հազարավոր հայեր, եւ ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում բնակվող հարազատների ապրուստն են հոգում։ Այս իրավիճակում որքանո՞վ էր խելամիտ այդպես վտանգել մեր այդ հայրենակիցներին, չէ՞ որ անգամ նախկինում, երբ դեռ չկար այդպիսի լարում, քիչ չէին սափրագլուխնեոհ հարձակումները մեր հայրենակիցների վրա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031