The Daily Mail-ի տեղեկություններով, հոլանդացի մասնագետը պատրաստվում է «Բարսելոնայում» փոխարինել Տիտո Վիլանովային:
Այդ նպատակով երեկ երեկոյան Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչը, որի գլխավորությամբ թիմն անցած տարի նվաճել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալը, հանդիպել է ակումբի ղեկավարությանը եւ հրաժարականի դիմում ներկայացրել: Ռուսական մամուլի փոխանցմամբ Հիդինգի խնդրանքը բավարարվել է եւ նույն օրը ակումբի գլխավոր տնօրեն Այվազ Կազիահմեդովը ֆուտբոլիստներին ներկայացրել է նոր մարզչին՝ Ռենե Մելենստեենին, որն «Անժիի» մարզչական կազմ մտել է այս տարի, նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ եւ մասնակցել թիմի նախապատրաստությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ