«Ես անձնական մեքենա չունեմ, հետեւաբար, այդ կերպ չեմ կարող մասնակից լինել ակցիային, բայց բոլոր նրանց, ովքեր ունեն մեքենաներ, կոչ եմ անում օգտագործեն այդ հնարավորությունը եւ հնարավորություն տալ քաղաքացիներին` զգալու միասնականության շահեկան լինելու բերկրանքը: Նաեւ, կարողանալ այդ կերպ համախմբել հասարակությանը, հասցնել այն գիտակցության, որ միասնական լինելով եւ որեւէ խնդրի շուրջ միասնական օրակարգ ձեւավորելով` միանշանակ հաջողության ենք հասնելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին` պատրաստվո՞ ւմ է իր իր մեքենայով միանալ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային:
Լյուդմիլա Սարգսյանը մասնակցելու է քաղաքապետարանի մոտ կազմակերպվող ակցիային եւ գտնում է, որ այն մարդիկ, ովքեր քաղաքում են, իրավունք չունեն ընդհանուր դժգոհությանը չմիանալու:
Նա հավատացած է, որ արդեն մի քանի օր ընթացող ակցիաների արդյունքում մարդկանց դժգոհությունն ավելի է արտահայտվելու եւ հասարակության կամքը պարտադրվելու է իշխանություններին` տրանսպորտի սակագինը վերանայվելու է:
Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից`Երեւանում ուղեվարձի բարձրացումից սկսած, տարբեր ակցիաներ են կազմակերպվում` ընդդեմ տրանսպորտի թանկացումների:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ