Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի հետ կապված այս աղմուկը Բաղրամյան 26-ի ձեռքի գործն է»

Հուլիս 23,2013 10:18

Մենք, իհարկե, ավելի շատ սովորել էինք, որ մեր կյանքը «մունդռողը» հիմնականում կառավարությունն է իր ախմախ որոշումներով, բայց մեր գործընկերների պնդումներն այն մասին, որ տրանսպորտի հետ կապված այս աղմուկն ավելի շուտ՝ հենց Բաղրամյան 26-ի ձեռքի գործն է, բավականին արժանահավատ են թվում։ Արժանահավատ այն առումով, որ վարչապետ Սարգսյանը, հաշվի առնելով այս պահի նրա խոցելիության աստիճանը, նույնիսկ չէր համարձակվի մտքով նման բան անցկացնել։ Բայց եւ չի բացառվում, որ սա նույնպես վարչապետի բստրածն է, սակայն իշխանությունը, հենց Բաղրամյան 26– ը, առերեւույթ իր վրա է վերցնում հարվածը, որպեսզի առաջին պլանում վարչապետը չերեւա եւ ավելի չգրգռի առանց այն էլ գրգռված հասարակությանը։

Իսկ տրանսպորտային այս «բունտը» խաղարկվում է մեկ հատուկ նպատակով՝ որպեսզի տեղի չունենա իսկական բունտը՝ պայմանավորված գազի, էլեկտրաէներգիայի եւ առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների սոսկալի թանկացումներով։ Ամենաբարձր լարվածությունն սպասվում է առաջիկա աշնանը եւ հատկապես ձմռան գալու հետ, երբ մարդիկ իրենց վրա կզգան նոր սակագների խժռող ազդեցությունը։ Տրանսպորտի 50 դրամը, թեեւ նկատելի, բայց ընդամենը թեթեւ ծախս է, եթե համեմատելու լինենք գազի, էլեկտրաէներգիայի սպառման եւ մյուս թանկացումների պատճառով վճարվելիք ավելորդ գումարների հետ։ Այլ խոսքով, տրանսպորտի թանկացումն ուտկա է՝ սոցիալ-տնտեսական օրակարգի բուն խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։

Այստեղ պետք է մի կարեւոր դիտարկում անել։ Եթե հանրությունը գլխիկոր ընդունի ուղեւորափոխադրումների այս ոչնչով չհիմնավորված թանկացումը, ապա այլեւս ոչ մի բարոյական իրավունք չի ունենա բողոքել մյուս թանկացումներից։ Մեր քաղաքական ուժերը պարտավոր են հասարակությանը հասկացնել այս նրբությունը եւ նրա հավաքական գիտակցությանը հասցնել այն ճշմարտությունը, որ հընթացս բոլոր թանկացումները մեկ նպատակ են հետապնդում՝ ժողովրդի հաշվին ապահովել օլիգարխիայի եւ պաշտոնյա-գործարարների նախկին բարձր եկամուտները, որոնք հանկարծ նվազել են գազի թանկացման արդյունքում։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Բա ընդիմադիր կուսակցությունները ուր են, թող գան ու առաջնորդեն, երիտասարդներին տանեն ճիշտ ուղղությամբ, դեպի Բաղրամյան 26:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031