Կիրակի երեկոյան Սոչիում կրկնակի ավտովթարից մեկ հայ է տուժել, մեկ հոգի մահացել է: Հայտնում է «Լայֆ նյուզ» լրատվականը:
Վթարին, որին ներգրավված է եղել յոթ ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել 1975թ. ծնված ՀՀ քաղաքացի Արարատ Դեմերճյանը, որը երեկ ժամը 21:37 դրությամբ ամբուլատոր բուժում էր ստանում:
Երբ տեղի էր ունեցել առաջին վթարը, վիրավորներին օգնություն ցույց տալու ժամանակ մի բեռնատար մեքենա բախվել է շտապ օգնության երկու մեքենաներին: Մահացել է այդ մեքենաներից մեկի վարորդը: Վթարից վիրավորվել է հինգ հոգու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ