Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցիների 33 տոկոսը երկրին սպառնացող թիվ մեկ վտանգ է համարում օտարերկրացիների ներհոսքը

Հուլիս 22,2013 20:23

Azatutyun.am․ Ռուսաստանցիների 33 տոկոսը Դաշնությանը սպառնացող թիվ մեկ վտանգ է համարում օտարերկրացիների ներհոսքը։

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն՝ երկրորդ և երրորդ տեղերում աղետների և ահաբեկչական գործողությունների վտանգներն են, որոնք նշել է հարցվածների 28 տոկոսը։

Այդ երեք սպառնալիքներին հաջորդում են մտավախությունն առ այն, որ երկրի նավթի և գազի պաշարները կսպառվեն (25 տոկոս) և իշխող վերնախավի հնարավոր պառակտումը (24 տոկոս)։

Ռուսաստանի իշխանությունները փորձում են որոշ միջոցներ ձեռնարկել երկրում այլատյացության մթնոլորտը մեղմելու համար։ Կառավարությունը հաստատել է Ազգային քաղաքականության պետական ռազմավարական ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։ «ՌԲԿ Դեյլի» լրատվական կայքի փոխանցմամբ, այն ընդգրկում է 82 միջոցառում։ Դրանք պետք է «ամրապնդեն Դաշնության բազմազգ ժողովրդի միասնությունն ու հոգևոր ընդհանրությունը և ապահովեն անհանդուրժողականություն ագրեսիվ ազգայնամոլության, էթնիկական քրեականության ու ծայրահեղականության հանդեպ»։ Այդ միջոցառումների թվում են «Խաղաղ Կովկաս» փառատոնը, փոքրաթիվ ազգություններին օգնելու տարբեր ծրագրեր, մրցույթներ։

Իշխանությունները ռազմավարական ծրագրի շրջանակներում նաև մտադիր են բացահայտել  ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրներն ու փակել դրանք։ Մեծ կարևորություն է տրվում Ռուսաստան տեղափոխվող աշխատանքային միգրանտների մշակութային և սոցիալական ադապտացմանը։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031