Հայ օգնության միության Արևելյան թևի 93-րդ համագումարը նվիրված էր պատերազմից տուժած սիրիահայերի օգնությանը: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը:
Միջոցառման ժամանակ բարձրացվել է Սիրիայում առանց սննդի մնացած բազմաթիվ հայկական ընտանիքների հարցը. ճգնաժամի պատճառով սննդի գինն աննախադեպ աճ է գրանցել: ՀՕՄ-ի հաշվարկներով 400 հայկական ընտանիք կա՝ հիմնականում Հալեպում, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն:
Համագումարի ժամանակ որոշում է կայացվել սկսելու «Սիրիահայ ընտանիքի հովանավոր» ծրագիրը, որի միջոցով տարեկան 1200 դոլար կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին:
Պատվիրակները կես ժամվա ընթացքում խոստացել են տրամադրել ավելի քան 17 750 դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ