Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային լսում՝ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի հոսքուղու աշխատանքային նախագծի վերաբերյալ

Հուլիս 22,2013 20:12

Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ  «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից  «Ջինջ» ՍՊԸ-ին պատվիրված  Գեղանուշի պոչատարի վթարային  դատարկման ավազանի հոսքուղու աշխատանքային նախագծի  վերաբերյալ հասարակական լսումը:

hanrayin-lsum

Ներկայացված նախագիծը նպատակ ունի բացառել վթարների ժամանակ Գեղանուշի պոչամբար տանող պոչատարից  պոչանքների արտահոսքը դեպի  շրջակա միջավայր եւ նվազեցնել շրջակա միջավայրին հասցվելիք վնասի ռիսկերը:

Նշենք, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի պաչատարի վրա միայն  վերջին  մոտ մեկ տարում 3 վթար է տեղի ունեցել եւ պոչերի արտահոսք եղել դեպի շրջակա միջավայր:

Հանրային լսման ժամանակ պատվիրատու ընկերության եւ «Ջինջ» ՍՊԸ մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին նախագիծը: Տվյալ նախագծով մասնավորապես նախատեսված է կոմպենսատորների վրա նախագծել վթարի ժամանակ  պոչանքի հավաքման մետաղական տաշտակներ, տեղափոխման հոսքուղիներ, կուտակման մետաղական տարաներ եւ ավազաններ, քանի որ մինչեւ այժմ եղած բոլոր վթարները տեղի են ունեցել բացառապես  կոմպենսատորների հատվածում:

«Վթարի ժամանակ պոմպերի անջատումը  եւ պոչատարերի դատարկումը  պետք է իրականացվի ավտոմատ կառավարմամբ,  իսկ վթարի պահից մինչեւ պոմպերի անջատումն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 2 րոպեն:  Իսկ տարաներում կուտակված պոչանքները կտեղափոխվեն եւ կդատարկվեն պոչամբարում», – պարզաբանեցին նախագծի պատասխանատուները:

Հանրային լսման ներկաները դժգոհ էին նախագծի ներկայացումից եւ նշեցին, որ նախագծի հեղինակները կարող էին ավելի լավ պատրաստվել եւ այն ներկայացնել առավել հասկանալի ու ընդգրկուն, մինչդեռ անհասկանալի պահերը շատ էին, քանի որ  ներկայացվող նյութը շատ սուղ տեսքով  ու հակիրճ էր ներկայացվում:

Նախագիծը պետք է համապատասխան փորձաքննություն անցնի, իսկ շինաշխատանքների մեկնարկը կտրվի նոյեմբեր ամսին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031