ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 22-ի թիվ 2047-Ա հրամանով իրականացվել է ինսուլինային սրվակների հերթական հատկացումը Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին և մարզերին` մեկ ամսվա կտրվածքով:
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։
ՀՀ առողջապահության նախարարություն