Azatutyun.am. Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Այդ մասին հաղորդում է ռուսական «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի ոստիկանության լրատվական ծառայությանը:
Հարությունյանը կալանավորված է հուլիսի 13-ից՝ երկամսյա ժամկետով:
Հարցաքննությունն անցկացվել է «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Հարությունյանն այս պահին գտնվում է կալանավայրի մեկուսարանում, ուր տեղափոխվել է առողջական գանգատների պատճառով:
Պաշտպանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Կարեն Անդրեասյանը այցի մանրամասները կներկայացնի վաղը՝ վերադառնալուն պես:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ասաց՝ ամենօրյա կապի մեջ են հոր փաստաբանների հետ, սակայն նրա հետ անձամբ չեն զրուցել: Ընտանիքի անդամները ցանկացել են մեկնել Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանին հանդիպելու, բայց ավելի ուշ փոշմանել են, Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ անվտանգության նկատառումներով:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում: