Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը

Հուլիս 22,2013 18:55

Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե

  1. Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և ո՞ր երթուղիները կոնկրետ, որ ընկերությունների կողմից են շահագործվում:
  1. Ո՞ր տնտեսվարողների կողմից և ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել:
  1. Ուղեվարձի թանկացման վերաբերյալ ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում և ու՞մ կողմից: Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերոնշված փաստաթղթերը: Մինչդեռ մինչ օրս քաղաքապետարանը ո՛չ իր պաշտոնական կայքի միջոցով, ո՛չ էլ այլ եղանակով հանրությանն ու ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը:

 

«Բարև Երևան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031