Երկու օր առաջ տեղի ունեցած տրանսպորտի թանկացումը մեծ աղմուկ է բարձրացրել եւ դարձել է զանգվածային քննարկման նոր թեմա: Տարբեր տարիքի քաղաքացիներ հավաքվում են կանգառներում կամ շրջում քաղաքի կենտրոնական փողոցներում՝ կոչ անելով վճարել տրանսպորտի նախկին գինը:
«Դե որ հարյուր դրամ են տալիս, ի՞նչ անեմ, ես էլ ընտանիքի անդամներ ունեմ, որոնք օգտվում են տրանսպորտից: Եթե ակցիան այս տեմպերով շարունակվի, կարծում եմ վարորդներն էլ կմիանան, բայց ամեն դեպքում տրանսպորտի գինը էլ չի իջնի»,- հայտարարեց վարորդներից մեկը: Նրանցից ոմանք էլ հրաժարվում էին պատասխանել հարցերին, բացատրելով՝ «Պետությունը որոշել է, պետք է բանենք»:
Հնչեց նաեւ տեսակետը, որ տրանսպորտը դեռ էժան է. «Շուտվանից պետք է 150 դրամ թանկանար. Գազը քանի անգամ թանկացավ, պահեստամասերը թանկացան, տրանսպորտը մնում էր նույն գնին: Քիչ է թանկացել, 200 դրամ պետք է դառնար, որ մենք էլ, գոնե, մի բան աշխատեինք: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մեր ընտանիք փող տանել»:
Մի վարորդ էլ զարմացավ. «Մթերքը թանկացավ՝ ոչ մեկ չբողոքեց, բողոքողները հիմնականում ուսանողներ են, թո՛ղ գնան բողոքեն, որ համալսարանի գները իջեցնեն: Մեզ էլ բողոքում են, կարծես, մեզանից ա կախված տրանսպորտի գինը»:
Կարդացեք նաև
Նույն պահին բողոքի ակցիա անող քաղաքացիներն անցան փողոցի այդ մասով եւ սկսեցին կոչ անել վարորդներին վերցնել ընդամենը հարյուր դրամ: Վերջիններս էլ բորբոքված խնդրեցին դիմել համապատասխան մարմիններին, իսկ քաղաքացիները իրենց հերթին պնդեցին, որ պետական մարմիններում իրենց ձայները լսելի չեն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Էտ վարորդների կարծիքով, ուսուչիչները, բժիշկները մարդիկ չեն, իրենք ընտանիք չունեն ու չեն էլ ուզում պահել, դե լավա էլի