Այսօր քաղաքի կենտրոնում տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ակցիային էր միացել նաեւ ռեժիսոր, «Երեւան» TV-ի գլխավոր պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը, որն իր ավտոմեքենայով օգնում էր համաքաղաքացիներին անվճար տեղափոխման հարցում:
Սուրեն Թադևոսյանը ոչ միայն դրսում, այլեւ ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում բոլորին միանալ այս ակցիային:
Թադեւոսյանին զարմացրել էր խոսակցություններն այն մասին, թե իրենք այդ քայլին են գնացել իրենց PR անելու համար: Այսպես մտածողներին Թադեւոսյանը խորհուրդ է տալիս. «Մի հատ նայեք հայելու մեջ, հետո մի հատ էլ կարդացեք այդ անուններն ու ասացեք, թե մեզանից ով PR-ի կարիք ունի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ