Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը վարձահատույց է լինում նաեւ գծատերերին` ընտրություններին միլիարդներ ծախսելու համար (Տեսանյութ)

Հուլիս 22,2013 17:01

Որքանո՞վ է քաղաքային տրանսպորտի ուղևորափոխադրման սակագների թանկացումը կապված ընտրությունների հետ, հաշվի առնելով, որ Հայաստանում վերջերս նախագահի եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ էին, եւ արդյոք գծատերերի այն պնդումը, որ վնասով են աշխատում, չի՞ հաստատում այն փաստը, որ մինչ ընտրությունները զսպել են տնտեսվարողներին: Այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանին: «Այո, մի քանի ընտրություններ ունեցանք`խորհրդարանական, ՏԻՄ, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններ: Այդ ընտրություններին իշխանությունները ուղղակի միլիարդներ են ծախսել ու պետք է ետ բերեն: Եվ այդ համակուսակցական ներդրումների մեջ իրենց դերն են կատարել բոլորը: Այն, որ բոլոր երթուղայինները ընտրողներ էին տեղափոխում, նրանք իրենց ծախսը պետք է հանեին, այդ ամորտիզացիան նրանց վրա պիտի հաշվեին, բնական է, որ գումարները պետք է հետ բերվեին:

Մեր հասարակությունը, ցավոք սրտի,շարունակում է ինչ-որ մի հատվածի շրջանակներում մնալ նայիվ`իբր այդ օրը ինքը փախցրել է իրենը, չի հասկանում, որ խաղի կանոններն այնպիսին են, որ իր փախցրածից նորից ետ են բերելու: Այո իշխանությունը վարձահատույց է լինում, կամ կոմպենսացնում է` այն մարդկանց ծախսերը, որոնք իրենց ներդրումն են ունեցել ընտրություններին: Եթե Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտով անգամ զինվորներ են տեղափոխել ապրիլի 9-ին, (ՀՀ նախագահի երդմնակալության օրը) Երեւան քաղաքի երթեւեկությունը ապահովող տրանսպորտային միջոցները Տարոն Մարգարյանի կողմից տրամադրվել են պաշտպանության նախարարությանը, որպեսզի զորք տեղափոխեն, կադրեր կան, բա ի՞նչ էիք ուզում: Նման ձեւով ձեռք բերված իշխանությունը շատ թանկ կարժենա ժողովրդի վրա, այն թանկ էլ արժենում է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031