Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 25 խաղատախտակի առջեւ

Հուլիս 22,2013 16:52

P7220780Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը «Հույսի կամուրջ» ՀԿ եւ դանիական «Առաքելություն Արեւելք» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Գրոսմայստերը 24 խաղատախտակների առջեւ հաղթանակ տարավ եւ միայն մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի` «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական լրագրող Սուրեն Բաղդասարյանի հետ:

«Այս միջոցառումների նպատակն է, որպեսզի բոլորը միանան գաղափարին, որ բոլորն իրենց աշխատավայրերում եւ հասարակական վայրերում այնպիսի հնարավորություններ ստեղծեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը բոլորի հետ եւ բոլորի նման օգտվի իր հիմնարար տարրական իրավունքներից` աշխատանք, ընտանիք, ազատ տեղաշարժ, մրցություն եւ այլն: Իսկ սրանք դեռ խնդիր են Հայաստանում», – Aravot.am-ին ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031