Արդեն կեսօրին, երբ Epress.am-ի թղթակիցն ավարտել է աշխատանքը ու հեռացել է ակցիայի վայրից, նա նկատել է, որ կարմիր վերնաշապիկով մոտ 27 տարեկան մի երիտասարդ քայլում է իր կողքով: Տեսնելով, որ երիտասարդը չի հեռանում, լրագրողը կանգ է առել, ինչն արել է նաև անծանոթը: Լրագրողը հանել է տեսախցիկը ու սկսել է նկարահանել հետապնդողին: Տեսախցիկից դեմքը թաքցրած անծանոթը պարզել է միջնամատը ու հեռացել:
Այդ պահին մոտակա սրճարանից դուրս է եկել «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը՝ մի քանի տղամարդու ուղեկցությամբ, մոտ 10 րոպե կանգնել տարածքում, այնուհետ նստել է ծառայողական մեքենան ու հեռացել: Նրա մեքենայի ղեկին է նստել կարմիր վերնաշապիկով երիտասարդը, ով ավելի վաղ հետևել էր մեր լրագրողին:
Սրճարանի մոտ խմբված տղամարդկանցից մեկը հանել է հեռախոսը ու սկսել է նկարել լրագրողին՝ ասելով՝ «լավա, որ քեզ նկարում եմ», ինչին ի պատասխան լրագրողն ասել է՝ «ավելի վատ է, երբ հետևում են»: Տղամարդը բորբոքվել է, սպառնացել, թե՝ « հեսա կտենաս գլխիդ ինչ ա գալու, մի քանի ժամ համբերի», այնուհետև շրջվել է և հեռացել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում