Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա ճիշտ հակառակն է, սա անապահով Հայաստանի բնութագիր է». Բագրատ Ասատրյան (Տեսանյութ)

Հուլիս 22,2013 16:16

«Սոցիալական բողոքի դրսևորումներ արդեն կան. երեկ կանգառում տեսել եմ մեծ մարդիկ, երիտասարդներ, որոնք հրաժարվում են վճարել 150  դրամ: Թե ինչ մասշտաբներ է ընդունելու շարժումը, առաջիկայում պարզ կլինի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք համատարած թանկացումները կարո՞ղ են հանգեցնել սոցիալական պայթյունի, այսպես պատասխանեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Շարունակելով նա նշեց. «Մենք հրապարակային մեր սոցիալական վիճակից բողոքող ժողովուրդ չենք ու մանրամասնեց. «Բողոքելու ձևը ոչ միայն հրապարակ դուրս գալն է, այլև այն  արտագաղթը, որ տեսնում ենք: Դա սոցիալական բողոքի ամենալուրջ դրսևորումն է, մարդիկ ոտքով են քվեարկում այս վիճակի համար և գնահատականներ տալիս»:

Հետաքրքրվեցինք` ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը: Պարոն Ասատրյանը պատասխանեց. «Այս իրավիճակը ձեռնտու է գծատերերին ու նրանց տերերին: Ես վախենում եմ, որ այսօրվա իշխանությունները շատ խորը չեն կարողանում մտածել: Հավանաբար, պարտավորություն են ստանձնել: Գծատերերն են իրենց ընտրել: Այս իշխանության քաղաքական հենարանը ոչ թե այն մարդիկ են, ովքեր կուսակցական են իրենց համարում, այլ այն մարդիկ, որ այս ընտրության ապահովման գործընթացն են կատարել: Իշխանությունն էլ նրանց հատուցում է` կարծելով, թե ժողովուրդը, որ այսքան բանի դիմացել է, հավանաբար սրան էլ կդիմանա»:

Պարոն Ասատրյանը մի առիթով նշել էր , թե «մեր երկրում միջնադար է, ամեն մեկը մի գծի վրա է նստած»: Հետաքրքրվեցինք` իր բնութագրած միջնադարն ու խոստացված «ապահով Հայաստանը» համարժե՞ք են: Պարոն Ասատրյանը պատասխանեց. «Սա ճիշտ հակառակն է, սա անապահով Հայաստանի պարզ բնութագրերից մեկն է, երբ մի օր իշխանությունն արթնանում է, ու ինչ ձեռքից գա` մի վատություն է անում ժողովրդին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա իշխող հանցախմբի կողմից թելադրված անառակաբարո արժեհանակարգի պտուղներն են: Երբ
    ժողովրդի մեծ մասին թելադրվեց իրենց վաճառել 5-10 հազար դրամով, և ժողովրդի ստվար հատված
    այն ընդունեց թաղի խուժանի կարգադրանքով: Այս ստորացուցիչ աննախադեպ խայտառակ երևույթը
    նորմալ երկրի և ժողովրդի համար աններելի է, անընդունելի, իսկ մեզ համար նորմալ երևույթ է ընդունվում: Ես համոզված եմ, որ իրենց վաճառողներից գոնե մեկը չի ըմբոստանա այս խայտառակ իրավիճակից, քանի որ նա հոգեբանորեն արդեն ստրուկ է:
    Ինչ վերաբերվում է տրանսպորտի թանկացումանը, ապա համոզված եմ, որ այս թանկացումը իր վրա
    կնդունի իշխանության անառակաբարո գործողությունների մոնիպուլիացիան, այսինքն՝ կռքերի
    բորբոքման թեժ պահին գները կիջեցվեն մինչև 120 դրամի, կամ նախկին գների, և ժողովուրդը կտոնի
    իր բաղձալի հաղթանակը: Այսպիսով կշարունակվի հանցագործների շարանը ընդլայնվել:
    Ժողովրդի հետ կշարունակեն վարվել այնպես, ինչպես որ ժողովուրդը թույլ կտա, և եթե մի օր չկանգնի և չասի,՝ կորեք մեր երկրից, և միայն պատիժները կրելուց հետո:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031